19.1 C
Yerevan

«Ժողովուրդ»․ «Իմ քայլի» նիստի հիմնական թեման եղել է ԲՀԿ-ն․ ի՞նչ է որոշվել

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

«Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացրել և քննարկել առաջիկա անելիքները: Բանն այն է, որ այսօր խորհրդարանում պետք է հատուկ նիստ գումարվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը երկարացնելու համար, իսկ հունիսի 16-ին էլ մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը:

Եվ այսօր պատգամավորները քննարկել են, թե ինչպես իրենց պետք է դրսևորեն վաղը և մյուս օրերին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ թեժ օրեր են սպասվում, և պատգամավորներին զգուշացված է, որ արտահերթ նիստերը շատ են լինելու:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա նիստի գլխավոր թեման կրկին եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշվել է մի որոշ ժամանակ ավելի հանգիստ պահվածք դրսևորել զբաղեցրած դիրքը, և որոշվել է, որ այսօր կայանալիք հատուկ նիստի ժամանակ ևս չեզոք դիրք գրավեն, որևէ կերպ, որևէ քննադատական խոսք չհնչեցնեն ԲՀԿ-ի հասցեին և այնպես անեն, որ ամեն ինչ հանգիստ ընթանա:

Իհարկե, սա այն դեպքում, եթե սադրանքներ կամ շատ քննադատական ելույթներ չլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստից հետո պատգամավորները քննարկումներ են ունեցել նաև խորհրդարանում և որոշել՝ ով պետք է ելույթ ունենա, ինչ հարց պետք է տան և այլն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img