Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունն ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին. Ղազինյան

Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունն ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին. Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ձերբակալությունը ապօրինի է և վկայում է իշխանության վախեցած և թույլ լինելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը։

«Արտակարգ դրության երկարաձգումը ոչ մի կապ չունի համաճարակի հետ, և դրա միակ նպատակը քաղաքական ընդդիմության գործունեությունը սահմանափակելն է։

Նիկոլ Փաշինյանն արդեն կորցրել է իր լեգիտիմությունը, ամբողջությամբ սպառված է և շուտով կորցնի նաև իշխանությունը»,- գրել է Արթուր Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Ոստիկանությունում են խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելու պահանջով ԱԺ-ի դիմաց հավաքված իրավապաշտպանները, այդ թվում՝ Ռուբեն Մելիքյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում