26.1 C
Yerevan

Արսեն Բաբայանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին

Նմանատիպ

Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է...

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Արսեն Բաբայանն ու Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնից։

«Սա ապացուցեց, որ արտակարգ դրությունն ընդդիմադիրների միջոցառումները խոչընդոտելու համար է», – ասաց Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանի խոսքով՝ իրենք որևէ հավաք չեն իրականացրել։

«Հենց Նիկոլ Փաշինյանն ավարտեց ելույթը, էս մարդիկ համաձայնեցրին Նիկոլ Փաինյանի հետ, Նիկոլ Փաշինյանը տվեց մեզ բերման ենթարկելու հրամանը: Ոնց բերման ենթարկեցին, էդպես էլ թողեցին», – ասաց Նարեկ Սամսոնյանը։

Արսեն Բաբայանն էլ ասաց, որ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել։

«Սպասում եմ որոշմանը, բնականաբար, ես որևէ խախտում թույլ չեմ տվել ու դատական կարգով կբողոքարկեմ արձանագրության որոշումը», – ասաց Բաբայանը։

Հիշեցնենք՝ այսօր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն Ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա էր իրականացնում՝ պահանջելով ՀՀ քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքներ անելու ազատությունը։

Ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը, մինչդեռ Մելիքյանը պնդում էր, որ այն հավաք չէ։

Ռուբեն Մելիքյանին բերման ենթարկեցին՝ Ոստիկանության պահանջը չկատարելու համար։ Այնուհետև, ի աջակցություն Մելիքյան, մի խումբ քաղաքացիներ, փաստաբաններ, հավաքվեցին Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի դիմաց, որոնց, նույնպես, Ոստիկանությունը բերման ենթարկեց։

Ոստիկանությունում բերման ենթարկվածներին այցելեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ այսօր բոլորն ազատ կարձակվեն։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Հունիսի 1․ Երեխաներն իրական աշխարհում

ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհի բնակչության մեջ երեխաների թիվը կազմում է...

Ամառվան ընդառաջ․ Եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում` Հունիսի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների...

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունիս ամսվա դասակարգման...