Ամռան և շոգ եղանակի գալուստը չի նվազեցնի կորոնավիրուսով վարակվելու վտանգը. ԱՀԿ
12/06/2020 18:39
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ամռան և շոգ եղանակի գալուստը չի երաշխավորում կորոնավիրուսով վարակման ռիսկերի նվազեցում: Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտնել Է Բելառուսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բատիր Բերդիկլիչևը, փոխանցում է «Բելտա» գործակալությունը:
«Դիտարկումների համաձայն՝ վիրուսի սեզոնայնության նշաններ չկան։ Այսինքն՝ այն տարածվում է նաև տաք կլիմայով երկրներում։ Հետևաբար, պետք չէ հուսալ, որ ամռան գալուն պես վիրուսը կանհետանա»,– ասել է Բերդիկլիչևը։
Նա նաև ընդգծել է, որ առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները, ինչպիսիք են՝ պարբերաբար ախտահանիչ միջոցների օգտագործումը, սոցիալական հեռավորություն պահպանելը և դիմակներ կրելը չափազանց կարևոր նախապայմաններ են վիրուսի տարածումը կանխելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում