Պետերբուրգում հանդիսավորությամբ բացվել է Արմեն Թախտաջյանի կիսանդրին

Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին: Ինչպես տեղեկացնում են Երեւանի քաղաքապտերանի տեղեկատվության եւ հասարակայնության կեպերի վարչությունից, բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաև եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը: Բացման արարողությանը ներկա գտնվողները, որոնց շարքում գերակշռում էին ակադեմիկոսի գործընկերներն ու մտերիմները, իրենց խոսքում արձանագրել են, որ Արմեն Թախտաջյանն իսկապես անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, և որ նրա կիսանդրին իսկապես արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում:

Կիսանդրու բացմանը մասնակցել են նաև ակադեմիկոսի որդին և դուստրը, ովքեր, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միջոցառմանը մասնակցելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում