Գրքի տպագրություն` երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրով
Նմանատիպ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության փոքր դահլիճում ներկայացվել է աստղագետ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գիրքը: Ինչպես հաղորդում են Հայկական աստղագիտական ընկերությունից, ներկա էին գիտնականներ, ուսուցիչներ, ուսանո ղներ, աշակերտներ:
Գիրքը և նրա ստեղծման պատմությունը ներկայացվել է հեղինակի կողմից, ինչպես նաև գրքի և հեղինակի մասին ելույթներով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տնօրեն Ֆերդինանդ Ղարիբյանը, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ Արթուր Իշխանյանը և Էլմա Պարսամյանը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և այլոք:
Գիրքը տպագրվել է ՀՀ Նախագահի կողմից հատկացված Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) միջոցներից և տրամադրվելու է Հայաստանի բոլոր դպրոցներին: Կարծիքներ են հայտնել, որ գիրքը կարող է լավ հիմք հանդիսանալ դպրոցներում աստղագիտական ուսուցման, ինչպես նաև այլ գիտահանրամատչելի գործունեության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում