ՀՀ պետբյուջեի ծախսերն աճել են 29,7 միլիարդ դրամով

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը 2013-ի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8,5 տոկոսով կամ շուրջ 29,7 միլիարդ դրամով: Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման եւ հաշվետվությունների վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը: «Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 356,8 միլիարդ դրամ, ինչը 78,1 տոկոսով ապահովել է կիսամյակային ծրագրի կատարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զարգարյանը:

Վարչության պետը նշեց, որ ընթացիկ ծախսերից 36,2 միլիարդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 76,7 տոկոսը’ 19,1 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Զարգարյանը պարզաբանեց, որ նշված աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով զինծառայողների դրամական եկամուտները հանվել են նախկինում նվազեցնող եկամուտներ համարվող եկամուտների ցանկից եւ սահմանվել է, որ զինծառայողներին վճարվող դրամական եկամուտները հարկվ? ?ւմ են եկամտային հարկով:

ՀՀ պետբյուջեի եկամուտներ 2013-ի հունվար-մայիսին կազմել են շուրջ 408,9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 377,7 միլիարդ դրամ: Պետական բյուջեն կատարվել է շուրջ 31,2 միլիարդ դրամ հավելուրդով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում