Հովիկ Աբրահամյանը երկրի նախագահ դառնալու մասին

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի նախագահ դառնալու ցանկություն և 2018թ նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագիր չունի։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց ԱԺ նախագահը:

«Ես նման ցանկություն չեմ ունեցել և չունեմ»,- ընդգծեց ԱԺ նախագահը: Պատասխանելով հարցին, եթե ՀՀ նախագահն առաջարկի իրեն նախագահի թեկնածու դառնալ, ինչպիսին կլինի իր դիրքորոշումը՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դեռ պետք է տեսնենք՝ նա այդ մասին կմտածի, որ ես մտածեմ»։

Ի դեպ, ԱԺ նախագահը հերքեց լուրերը, թե 2018թ նախագահական ընտրություններին իշխանությունը փոխանցելու խնդրի հարցում ՀՀԿ-ում հակասություններ և տարակարծություններ կան:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ևս հայտարարել էր, ո 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն չունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում