Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
16/06/2020 16:48
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am: Ազգային ժողովը անձեռնմխելիությունից զրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշեց, որ ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 87-ը: «Քվեատուփում առկա էր 87 քվեաթերթիկ: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ, կողմ՝ 87, դեմ՝ 0»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը ԲՀԿ-ն և ԼՀկ-ն չեն մասնակցել փակ գաղտնի քվեարկությանը:
Այս պահին ԱԺ–ում հայտարարությունների ժամ է, որից հետո կքննարկվի Ծառուկյանին ազատությունից զրկելու մասին միջնորդությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում