ՀՔԾ պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. Ալեքսանդր Ազարյան

ՀՔԾ պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ. Ալեքսանդր Ազարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Analitik.am: Բարձրագույն դատական խորհրդում ընթանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը:

Մինչ ԲԴԽ շենք մտնելը Ալեքսանդր Ազարյանը զրուցել է լրագրողների հետ: Նա ասել է, որ օբյեկտիվ ակնկալիքներ ունի կարգապահական վարույթի նիստից. «Եթե վարույթ են հարուցել, ուրեմն ինչ-որ խնդիր գտել են: Մենք կփորձենք պաշտպանվել»,- նշել է դատավորը:

Հարցին՝ արդյո՞ք ՀՔԾ պետն իր նկատմամբ հատուկ վերաբերմունք ունի, Ազարյանն ասել է՝ իսկ ՀՔԾ պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իր հանդեպ, կամ ինքն ինչո՞ւ պետք է կաշկանդված լինի այդ հատուկ վերաբերմունքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում