Ազարյանի շուրջ կատարվողին վերաբերվում եմ որպես հետապնդումների հերթական փորձի. Երվանդ Վարոսյան
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Դատավոր Ալեքսանդր Ազարյանի շուրջ կատարվողին վերաբերվում եմ որպես հետապնդումների հերթական փորձի՝ անկախ, անկաշկանդ, օրենքով շարժվող դատավորի նկատմամբ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
«Կարծում եմ՝ դատավոր Ազարյանը կողմնակալ չի եղել: Նրա ասածը սովորական գնահատական է, որևէ վիրավորանք չի պարունակում: Դա գնահատական է պետական պաշտոնյայի կողմից՝ տրված օրինական ուժի մեջ մտած դատական ակտին: Այստեղ քննարկելու որևէ բան չկա: Ես համոզված եմ, որ կարգապահական վարույթը կարճվելու է», – ասաց Վարոսյանը:
Նրա խոսքով՝ այդպես կարծելու հիմք են տալիս մի քանի գործոններ՝ նախ, որ չկա խախտում, բացի այդ՝ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարն արտատպել է ՀՔԾ պետի գրությունը՝ առանց նյութերն ուսումնասիրելու:
«Ինչ վերաբերում է Ալեքսանդր Ազարյանի վարկանիշին, ապա այն չի ձևավորվել կարգապահական վարույթներով: Նրա վարկանիշը ձևավորվել է տասնամյակից ավելի իր կողմից կայացված դատական ակտերով: Եթե նրա նման դատավորները չլինեն դատական համակարգում, մենք՝ փաստաբաններս, ուղղակի անելիք չունենք», – նշեց փաստաբանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում