«Սպայկա» ՍՊԸ-ում կրկին հրդեհ է բռնկվել
05/07/2013 10:46
Նմանատիպ
Հուլիսի 5-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում:
Ինչպես տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում