Մխիթարյանը համաձայնության է եկել «Բորուսիա»-ի հետ. Bild
Նմանատիպ
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տրանսֆերի հարցում համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը այս մասին նշում է գերմանական հայտնի «Bild» պարբերականը։ «Կիսապաշտպանը պարզապես ցանկանում է իր կարիերան շարունակել Գերմանիայում և ոչ թե Մեծ Բրիտանիայում. նա պայմանագրի շուրջ սկզբունքային համաձայնության է եկել «Բորուսիաի»-ի հետ»,- մասնավորապես հաղորդում է պարբերականը: Հնարավոր է Մխիթարյանը փոխարինի գերաստղ, Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոթցեին:
Հայազգի ֆուտբոլիստի նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերել «Լիվերպուլ» և «Տոտենհեմ» անգլիական ակումբները: Սկզբում «Բորուսիան» Մխիթարյանի համար առաջարկել էր 23 միլիոն եվրո, սակայն ուկրաինական ակումբի ղեկավարությունը հայ կիսապաշտպանի համար պահանջել է 30 միլիոն եվրո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում