Լեւոն Արոնյանը խոստանում է Թուրքիայում պաշտպանել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը
Նմանատիպ
Հայաստանի շախմատիստներն ամեն ինչ կանեն պաշտպանելու աշխարհի թիմային չեմպիոնի իրենց կոչումը Թուրքիայում կայանալիք առաջնության մրցաշարում: Այս մասին գրոսմայստեր Լեւոն Արոնյանն ասել Է «Շախմատային Հայաստան» հանդեսին տված իր հարցազրույցում: «Հայաստանի շախմատիստները Թուրքիայում ընթացող մրցաշարերում, որպես կանոն, սովորականից ավելի լավ են խաղում,»-ընդգծել Է Լեւոն Արոնյանը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,Հայաստանի լավագույն շախմատիստն անդրադարձել Է վերջերս տեղի ունեցած իր թիմակից, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հարսանիքին, որին ներկա Էին նաեւ ինքը եւ իր ֆիլիպինցի ընկերուհի Արիանա Կաոլիան: Լեւոն Արոնյանը նշել Է, որ շատ ուրախ Էր ներկա լինել իր մտերիմ ընկերոջ հարսանիքին, առավել եւս, որ նորափսակների քավորն Էր ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը:
Լեւոն Արոնյանը նշեց, որ իր ընկերուհի Արիանան շատ Է սիրում հայկական ավանդույթները եւ իր համար շատ հետաքրքիր Էր առաջին անգամ ներկա լինել հայկական հարսանիքին:
Պատասխանելով այն հարցին, թե ՀՀ շախմատի հավաքականի միակ ամուրին՝ Լեւոն Արոնյանը, մտադրություն չունի հետեւել իր ամուսնացած ընկերների օրինակին, Արոնյանը դիվանագիտորեն պատասխանել Է, որ դա ժամանակը ցույց կտա:
Նա նշել Է, որ մինչ օգոստոսի 3-ը մնալու Է Հայաստանում, որտեղ կնախապատրաստվի օգոստոսին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի մրցաշարին, իսկ դրանից հետո մեկ շաբաթ կանցկացնի Բեռլինում՝ ընտանիքի շրջապատում: Արոնյանը շեշտել Է, որ ցանկացած մրցաշարում ինքը պարտավոր Է հաջող հանդես գալ, մանավանդ, որ 2014թվականի մարտին տեղի կունենա շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակորդների մրցաշարը, որի ուղեգրեր կխաղարկվեն Նորվեգիայում:
Լեւոն Արոնյանը նշել Է, որ շախմատի նման կարգի անհատական մրցաշարերում հաղթելու համար մեծ աշխատանք պետք Է կատարել, իսկ ընդհանրապես նա նախընտրում Է թիմային մրցաշարերը: Շախմատի աշխարհի գավաթի մրցաշարից հետո Հայաստանի շախմատիստներին սպասելու են Եվրոպայի եւ աշխարհի թիմային առաջնություններն ու բազմաթիվ այլ մրցաշարեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում