Անգլիացի լրագրողի ենթադրությամբ «Շախտյոր»-ն այդքան Էլ չի ցանկանում զրկվել Մխիթարյանից
Կարդացեք նաև
Դոնեցկի «Շախտյոր» ֆուտբոլի ակումբի սեփականատեր, ուկրաինացի գործարար Ռինատ Ախմետովն առանձնապես չի ցանկանում վաճառել այս թիմի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է Guardian-ը: Լրագրողի վերլուծության համաձայն, այս պատճառով Է, որ «Շախտյոր»-ից այլ ակումբ Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հետ կապված պատմությունը դարձել Է ֆուտբոլի ամառային տրանսֆերների լեգենդը: Նա նշում Է, որ առ այսօր Ռինատ Ախմետովը երբեք չի եղել նման ճնշման տակ, ինչը եւ համապատասխան հարցեր Է առաջացրել’ անորոշություն ստեղծելով «Լիվերպուլ» ակումբ Մխիթարյանի տեղափոխման հարցում:
Վերլուծաբանը, գնահատելով Մխիթարյանին որպես բարձրակարգ ֆուտբոլիստի, տեղեկացնում Է նաեւ, որ բրազիլիացի 2 ֆուտբոլիստներ՝ Պաուլինյոն եւ Ֆերնանդինյոն շուտով հանդես են գալու Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր-լիգայում եւ չի բացառում,որ Մխիթարյանը կմիանա նրանց:
Ֆերնանդինյոյին 30 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարով գնել Է «Մանչեսթեր Սիթի»-ն, իսկ Պաուլինյոյի համար Լոնդոնի «Տոտենհեմ»-ը վճարել Է 17 միլիոն ֆունտ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում