Երեւանը ողողված էր եռագույնով. քայլերթ՝ խորհրդանշանների օրվա առիթով
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանների օրը Երեւանում նշվեց տոնական քայլերթով: Զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ հարյուրավոր երիտասարդներ՝ մայրաքաղաքից ու մարզերից եռագույն շապիկներով ու անհամար դրոշներով օրհներգի կատարմամբ Ազատության հրապարակից ուղղություն վերցրին դեպի Հանրապետության հրապարակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քայլերթը կազմակերպել էր «Մենք» ազգային արժեքների պահպանմա? ? հիմնադրամը:
Դրոշներով քայլերթն անցավ Սայաթ-Նովա փողոցով, Ֆրանսիական հրապարակով, Մաշտոցի պողոտայով, Ամիրյանով և շրջապտույտ կատարեց Հանրապետության հրապարակում, որից հետո Աբովյան փողոցով, Հյուսիսային պողոտայով նորից հետ վերադարձավ Ազատության հրապարակ: Հանրապետության հրապարակում քայլերթին միացան նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Մասնակցում էին քառասունից ավելի ուսանողական խորհուրդներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև սփյուռքահայրեր, ուղղակի քաղաքացիներ, ովքեր զանգահարել, հերթագրվել էին, ստացել շապիկներ: Քայլերթն առաջնորդողնե րի շարքում էր օլիմպիական չեմպիոն, Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը:
Հայաստանում առաջին անգամ էր պետական խորհրդանշանների օրը նշվում Սահմանադրւթյան տոնի հետ մեկտեղ: ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին’ ՀՀ մշակույթի նախարարի առաջարկությամբ: Դրանով սահմանվում է, որ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա հետ մեկտեղ, պետք է նշվի նաև պետական խորհրդանշանների օրը: Որոշումը սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողովի հաստատմանը: «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006? ?. հունիսի 15-ին: 2010 թվականին հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՀ պետական խորհրդանշանների օրը եռագույնի քայլերթով, որը միավորեց տարբեր մարզերի հազար երիտասարդների ու երեխաների: Քանի որ օրն աշխատանքային էր, իսկ ոչ աշխատանքային օրերի քանակը տարվա մեջ արդեն առավելագույնն էր, այդ պատճառով որոշվեց խորհրդանշանների տոնը նշել հենց Մայր օրենքի օրվա հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում