Քուրդ պատագամավորն ահազանգել Վանի Բերկրիի ջրվեժի վրա կառուցվող ՀԷԿ-ի վտանգների մասին
Նմանատիպ
Թուրքական իշխանությունների կողմից Վանի Մուրադիե գավառում Բերկրիի (թուրքական’ Մուրադիե) ջրվեժի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին ահազանգել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ալի Քալչըքը:
«Եթե այսպես շարունակվի, Մուրադիեի ջրվեժը կկորցնենք: Կոչ եմ անում հանրությանն աչալուրջ լինել»,- հայտարարել է նա: «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորը նշել է, որ հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատանքների արդյունքում 25 կիլոմետր տարածության վրա ջուրը փոխել է իր հունը: Քալչըքը նախազգուշացրել է, որ թուրքական իշխանությունները, հաշվի առնելով միայն սեփական շահերը, ուշադրություն չեն դարձնում շրջակայքի ֆլորային և ֆաունային: Քուրդ պատգամավորի խոսքերով’ նման պայմաններում հիդրոէլեկտրակայանի կառուցումը բնությունը սպանելուց բացի, ոչ մի օգուտ չի բերի Մուրադիեի բնակիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում