Գողացել են Արարատի մարզի ԱԱԾ պետի «Նիվան»
06/07/2013 09:50
Նմանատիպ
« Նախորդ գիշեր, ժամը 12-ին, Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։ Մեր տեղեկություններով, հենց Կ. Մակարյանի գերատեսչության «տղաներն» են զբաղվել հայտնի «դիզվառելիքի գործով», նրանք են մտել գյուղերը, հանդիպել-խոսել գյուղացիների հետ, «ուսումնասիրել» ցանքատարածքները և այլն։
Մեր փորձերը երեկ՝ կապվել պարոն Մակարյանի հետ, ապարդյուն անցան։ Հեռախոսազանգերին չէր պատասխանում նաև մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը։ Ոստիկանության լրատվականից հաստատեցին դեպքը և ասացին, որ հարուցված է քրգործ, կատարվում է նախաքննություն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում