Արթուր Աբրահամը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի’ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու լուրը, հայտնում է armsport.am-ը:

«Շատ ուրախ եմ, որ Հենրիխի պես տաղանդավոր մարզիկը գալիս է այստեղ’ Գերմանիա: Վստահ եմ, որ նրա շնորհիվ հայ ազգի անունը բազմաթիվ անգամ կհնչի ողջ աշխարհում: Հենրիխը լավ մարզիկ է, լավ մարդ, լավ ընկեր, նրա մասին միայն լավը կարող եմ ասել: Նա արդեն բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, միշտ փայլել է ֆուտբոլում, եւ ակնհայտ է, որ նա դեռ շատ ավելի մեծ ձեռքբերումների կհասնի: Շնորհավորում եմ Հենրիխին’ մաղթելով լուսավոր ճանապարհ»,- ասել է Արթուր Աբրահամը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում