Շիրակի փրկարարները հորդորում են քաղաքացիներին զերծ մնալ ջրամբարներում լողալուց
Կարդացեք նաև
Ամառային տապին Շիրակի մարզում մեծանում է ջրահեղձման դեպքերի ավելացման հավանականությունը: Խնդիրն ավելի սրվում է Վարդավառի տոնին :Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը մարզի տարածքում գտնվող յոթ ջրամբարներն էլ վտանգավոր են, որտեղ խստիվ արգելվում է լողալ: Եթե անցած տարի, բարեբախտաբար, մարզի տարածքում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել, ապա այս տարի արդեն գրանցվել է ջրահեձման 2 դեպք, իսկ 2 011 թվականին գրանցվել էր 5 դեպք, որից միայն 3-ը’ Վահրամաբերդում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը կրկին հիշեցրեց ջրամբարներում լողալու վտանգավորության մասին եւ հորդորեց բնակչությանը զերծ մնալ ջրամբարներում լողալուց:
Ընդհանուր առմամբ, ջրամբարների հսկողություն իրականացնում են այն տարածքները, որոնց տարծքում գտնվում են ջրամբարները, բայց շուրջօրյա հսկողություն իրականացնելն անհնար է: Թեեւ ջրամբարների տարածքներում տեղադրված են նաեւ լողալն արգելող ցուցանակներ, սակայն շատ դեպքերում դա եւս չի օգնում մարդկանց հետ կանգնել այդ վտանգավոր քայլից: «Յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է գիտակցի իր կյանիքն սպառնացող վտանգի մասին եւ խուսափի ջրամբարներում լողալուց»,- ավելացրեց Մարատ Սարիբեկյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում