Բաքվի կամակատար Աուրելիան փորձում է Երևանում անհաջող շոու բեմադրել
Նմանատիպ
Ադրբեջանական լրտավամիջոցներով բորբոքվող շոուն, իբր Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի նկատմամբ Հայաստանում սպառնալիքներ են հնչեցվել և նրան Հայաստանից դուրս գալու հնարավորություն չի տրվել, թատերական աբսուրդի ժանրի բեմադրված ներկայացում են հիշեցնում: «Արմենպրես» լրատվական գործակալությունը գնացել է տեղեկությունների հետքերով և պարզել, որ շրջանառվող տեղեկությունները ոչ այլ ինչ են, սովորական ապատեղեկատվական հիստերիա:
ՀՀ Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանն նշել է, որ Աուրելիա Գրիգորիուն մոլդովական պատվիրակության հետ չի մեկնել Հայաստանից: «Մեր աշխատակիցներն «Անի» հյուրանոցի առջև մոլդովական պատվիրակության երկու այլ անդամների հետ սպասել են Աուրելիա Գրիգորիուին, որպեսզի նրանց ուղեկցեն օդանավակայան: Սակայն Գրիգորիուն իր համարից դուրս չի եկել և չի մոտեցել ավտոմեքենային, որով պետք է ուղևորվեր օդան? ?վակայան: Չվերթից չուշանալու համար մոլդովական պատվիրակության երկու անդամներին մեր աշխատակիցներն ուղեկցել են օդանավակայան’ Գրիգորիուի համար հյուրանոցի առջև թողնելով լրացուցիչ ավտոմեքենա, որպեսզի վերջինս ևս գա օդանավակայան: Սակայն նա դուրս չի եկել հյուրանոցից»,- ասաց Պապիկյանը:
Նրա տեղեկացմամբ’ արդեն այսօր Ռումինիայի դեսպանատան աշխատակիցը մոտեցել է հյուրանոցի աշխատակիցներին և նշել, որ ինքը Գրիգորիուին որպես դուրս Ռումինիայի քաղաքացի պետք է դուրս հրավիրի, ինչից հետո էլ նրանք հեռացել են: «Թե ուր են հեռացել Գրիգորիուն և Ռումինիայի դեսպանատան աշխատակիցը, մենք տեղյակ չենք»,- նշեց Պապիկյանը:
«Անի» հյուրանոցից, որտեղ իջևանել էր Գրիգորիուն, տեղեկացրին, որ այսօր կեսօրին Գրիգորիուն լքել է հյուրանոցը, նշելով, որ այլ մանրամասների չեն տիրապետում:
Հայաստանի Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը հեքիաթներ է համարում արդբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե Հայաստանում Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի նկատմամբ սպառնալիքներ են տեղում և նրան չեն թողնում երկրից դուրս գալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հարությունյանն անդրադառնալով այդ ապատեղեկատվությանը նշեց. «Ընդհանրապես նման հեքիաթներ, առասպելներ ես չեմ մեկնաբանում»:
Հուլիսի 3-4-ն ՀՀ Ազգային ժողովում անցկացված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ընթացքում Գրիգորիուն հայտարարել էր, թե իբր «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը և «Խոջալուի ցեղասպանությունն» իրականացրել են հայերը»: Մոլդովայի խորհրդարանական փաստաբանը Հայաստանին անվանել էր «ագրեսոր երկիր»:
Հետագայում պարզվել էր, որ Աուրելիա Գրիգորիուն Երեւան գալուց 2 շաբաթ առաջ եղել էր Բաքվում: Համացանցում տարածվել են Գրիգորիուի ֆեյսբուքյան լուսանկարներն ու գրառումները, որտեղ «անկաշառ» եւ «օբյեկտիվ» փաստաբանն իր սերն է արտահայտում Ադրբեջանի նկատմամբ: Իր անվան հետ կապված սկանդալից հետո Գրիգորիուն ֆեյսբուքյան էջից, նախանձելի օպերատիվությամբ, մաքրել էր իր կողմակալությունը բացահայտող լուսանկարներն ու գրառումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում