ՀՀ Նախագահը ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացմանը
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացման արարողությանը:
Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շրջայց է կատարել Ոստիկանության նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված շինար արական աշխատանքներին և անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին՝ հագեցած անհրաժեշտ գրասենյակային տեխնիկայով և կահույքով, ժամանակակից կապի համակարգով, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մասով, նիստերի և խորհրդակցությունների դահլիճով ու այլ հնարավորություններով:
Նշվել է, որ Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց վարչական շենքի շահագործումը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանների կատարելագործմանը, անհրաժե շտ նյութատեխնիկական միջոցներով ապահովմանը, ծառայությունը ժամանակակից եղանակներով կազմակերպելուն:
Ոստիկանության կենտրոնական բաժնի նորակառույց շենքի շահագործումը, ըստ Ոստիկանության ղեկավարության, ևս մեկ քայլ է համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում