«Սիվիլիթասում» դժգոհ են եղել Օսկանյանի՝ ԲՀԿ-ի նման մեռած կառույցին անդամակցելու որոշումից

Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ մտնելը ժամանակին «Սիվիլիթասում» լուրջ հակասությունների տեղիք է տվել: «Սիվիլիթասին» անդամակցող մի խումբ լուրջ երիտասարդներ, որոնք այս պրոյեկտի հետ հեռուն գնացող հույսեր էին կապում, այլ կերպ են պատկերացրել իրենց անելիքը: Եվ երբ տեղեկացել են, որ Օսկանյանն անդամակցելու է ԲՀԿ-ին՝ կուսակցականացնելով իրենց քաղաքացիական «գործը» և այն էլ ԲՀԿ-ի նման մեռած կառույցին, չեն թաքցրել իրենց դժգոհությունը: Օսկանյանը նրանց հավատացրել է, որ ոչ մի վատ բան դրանում չկա, որ դա հեռանկարային ձեռնարկ թ և ավելի է ամրապնդելու իրենց հաջողությունը:

Եվ երբ Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման «գործ» հարուցվեց, դժգոհ հատվածում բողոքն ավելի ուժեղացավ: Մասնավորապես Հանթսմանի կողմից կառուցի ֆինանսավորման նվազեցումը ևս այս շղթայի օղակն է: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում