ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն ծածուկ համագործակցության ու՞խտ են արել

Ի պատասխան մամուլում հնչող տարբեր տեսակետների ու քաղաքական վերլուծությունների՝ թե ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն ամառը զուր չեն անցկացնում և ծածուկ համագործակցության ուխտ են արել, ինչպես նաև վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀԱԿԿ-ն մոխիրներից հառնել և փորձում է ակտիվանալ, իսկ ԲՀԿ-ն օր օրի ավելի լռակյաց է դառնում, ԲՀԿ խմբակցության պատգամավորները շարունակում են համառորեն լռել։

Թե ի վերջո, կա՞ վերոնշյալ երկու կուսակցությունների միջև փոխհամաձայնություն, «Իրավունքը» փորձել է պարզել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներից, սակայն, կարծես, ձեն-ձենի տված վերջիններս անջատել էին բջջային հեռախոսները։ Սակայն, ի տարբերություն ձմռան, ամառը շուտ է անցնում և քաղաքական խլրտումների «ճտերն աշնանը կհաշվեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում