Ճապոնիայում շոգից երեք մարդ է մահացել, կան հազարավոր տուժածներ
09/07/2013 10:44
Նմանատիպ
Այս ամսվա առաջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայում ջերմահարությունից երեք մարդ է մահացել, 2594 հոգի հոսպիտալացվել է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին հաղորդել է Ճապոնիայի հակահրդեհային անվտանգության եւ տարերային աղետների դեմ պայքարի գործակալությունը:
Մասնագետների կարծիքով՝ ջերմահարությունից տուժածների թիվը կշարունակի մեծանալ, քանի որ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աճելու է: Հուլիսի 7-ին Կանտոյի տարածաշրջանում (երկրի կենտրոնական մաս, որտեղ գտնվում է մայրաքաղաքի պրեֆեկտուրան) սնդիկի սյունը բարձրացել է Ցելսիուսի մինչեւ 37 աստիճանի նշագիծ:
Տոկիոյում այժմ 35 աստիճան տաքություն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում