«Մշակութային գիշեր» փառատոնին հայ արվեստագետները ներակայացել են Արամ Խաչատրյանի գործերով
Նմանատիպ
Վիլնյուսում հուլիսի 5-ին տեղի է ունեցել «Մշակութային գիշեր» միջոցառումը, որին մասնակցել է նաև Հայաստանը: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանը այս փառատոնին ներկայացրել է «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես է եկել Արամ Խաչատրյանի ծնդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, և դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը) «Տես քեզ հայերեն» նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունել է հայ արվեստագետներին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
«Մշակութային գիշեր» փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի «Մշակութային գիշերը» հանդիսացել է ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն են ցուցադրել Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում