Հայաստանի բռնցքամարտիկներն իրենց ապահովել են առնվազն 2 բրոնզե մեդալ Կազանում
09/07/2013 11:14
Նմանատիպ
Հայաստանի 2 բռնցքամարտիկներ՝ 56կգ քաշային Հենրիկ Մոկոյանը եւ 64 կգ քաշային Արթուր Կիրաջյանը դուրս են եկել Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերի՝ ունիվերսիադայի բռնցքամարտի կիսաեզրափակիչ փուլ’ իրենց համար ապահովելով առնվազն մրցաշարի բրոնզե մեդալները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կիսաեզրափակիչ մրցամարտում Հենրիկ Մոկոյանը մրցելու Է ռուս Սերգեյ Վոդոպիանովի, իսկ Արթուր Քիրաջյանը՝ մոլդովացի Դմի տրի Գալոգոտի հետ:
Ռուսաստանցի հայազգի բռնցքամարտիկ, 52կգ քաշային Միշա Ալոյանը նույնպես իրավունք Է նվաճել մասնակցել կիսաեզրափակիչ մրցամարտին, որտեղ նրա մրցակիցն Է լինելու մոլդովացի Ալեքսանդր Ռիսկանը:
Ունիվերսիադայի կիսազրափակիչ մրցամարտերը տեղի կունենան հուլիսի 9-ին, Կազանի ժամանակով՝ 16.00-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում