Արթուր Բաղդասարյանն անկնակում է Վերահսկիչ պալատից լսել ոչ թե քաղաքական, այլ մասնագիտական գնահատական
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը պետք է շարունակի իր լիարժեք գործունեությունը եւ մասնագիտական գնահատականներ հնչեցնի: Այդ մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Մենք կողմնակից ենք նրան, որ Վերահսկիչ պալատը շարունակի իր լիարժեք գործունեությունը, եւ վստահ եմ, որ այդպես էլ կլինի եւ գնահատականները կլինեն պրոֆեսիոնալ, մասնագիտական, այլ ոչ թե քաղաքակ? ?ն: Քաղաքական գնահատականը տալիս է քաղաքական կառույցը: Պրոֆեսիոնալ կառույցը տալիս է մասնագիտական գնահատական»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:
Հարցին’ արդյոք Բաղդասարյանը եւս կարծում է, որ Իշխան Զաքարյանը քաղաքական գնահատականներ է հնչեցրել, նա ասաց. «Իշխան Զաքարյանն ինքն իր խոսքում ասաց, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներից»:
Բաղդասարյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովում որեւէ մեկը չի խոսել Վերահսկիչ պալատի լիազորությունները նվազեցնելու մասին: «Վերահսկիչ պալատը լիարժեք գործող պետական կառույց է, տեղի է ունեցել առողջ քննարկում եւ այդ քննարկման արդյունքում ընդունվել են համապատասխան որոշումներ»,- ասաց նա: ԱԱԽ քարտուղարը չհամաձայնեց, որ ՀՀ պետբյուջեն «լափվում» է, սակայն առկա թերությունների ու չարաշահումների դեմ պայքարն անհրաժեշտ համարեց:
ՀՀ Վերահսկիչ պալատի հաշվետվության որոշ տարրեր ու դրա շուրջ հնչած մեկնաբանությունները քննադատության տեղիք էին տվել ՎՊ դեմ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ հունիսի 29-ին անցկացված քննարկմանը երկրի ղեկավարն անդրադարձել է բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերին: Նա խոսել է Վերահսկիչ պալատի 2012թ. հաշվետվության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում