Ռումինիայում հայ լինելը պատիվ է. Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյան
Նմանատիպ
Իրեն միաժամանակ հայ և ռումինացի համարող Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը նշում է, որ Ռումինիայում հայ լինելը պատիվ է, և ռումինացիները հայերին համարում են արդյունավետ քաղաքացիներ: Հայազգի նախարարն իր հայերենի լավ իմացությունը պայմանավորում է նրանով, որ ընտանիքում իրենք հայերեն են խոսել ու չնայած հայկական դպրոց չի հաճախել, բայց դարձել է հայերենի ուսուցիչ իր իսկ հիմնած Բուխարեստի կիրակնօրյա դպրոցում: « ;Ռումինայում, դժբախտաբար, այդ ժամանակ հայկական դպրոց չկար, աշխարհիկ կազմակերպություններն արգելված էին, բայց ես աշակերտ չլինելով, հետո ուսուցիչ դարձա: Բուխարեստում 1978 թվականին կիրակնօրյա դպրոց բացեցի և 13 տարի հայերեն դասավանդեցի»,-նշեց Վարուժան Ոսկանյանը: Նա պատմեց, որ իր պապիկն իր համար հայերեն երգեր է երգել ու ինքն այժմ հպարտ է, որ գտնվում է անկախ Հայաստանում ու հայերեն է խոսում: Առաջին անգամ Հայաստանում եղել է 1991 թվականին հանրաքվեի ժամանակ: Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել է նրան դառնալ Հայաստանի ոչ պաշտոնական հյուպատ? ?սը Ռումինիայում: Բայց նա մերժել է’ պատճառաբանելով, որ ինքը Ռումինիայում հայ համայնք է ներկայացնում, բայց Ռումինիայից դուրս’ Ռումինիան: «Ես միաժամանակ ինձ ռումինացի և հայ եմ համարում’ չնայած, որ իմ մեջ 100 տոկոսով հայկական արյուն է հոսում»,-հպարտությամբ նշեց Վարուժան Ոսկանյանը:
Գրող, քաղաքական գործիչ, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանը հեղինակել է «Շշուկների մատյան» վեպը: Այն բնութագրվել է որպես գրական հայտնություն: «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009 թ.-ին և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը’ արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, առաջիկայում նախատեսված է թարգմանել եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն և բուլղարերեն:
Գրքի մասին կարծիքները տարբեր են, բայց բոլորն էլ’ հիացական’ հազվադեպ գլուխգործոց, վերջին տարիների համաշխարհային գրականության ցայտուն ու արժեքավոր ստեղծագործություններից մեկը:
Հեղինակը նշել է, որ գիրքը հայկական սովորույթները, մշակույթը, երգերը, խոհանոցը, հայերի տանջանքը և հույսերը համաշխարհային ընթերցողին ներկայացնելու փորձ է:
Հայոց ցեղասպանության արհավիրքների եւ օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործն արժանացել է միջազգային մամուլի եւ գրական շրջանակների բարձր գնահատականներին: ««Շշուկների մատյանը» թովչական գեղեցկության վեպ է, հենց ինքնին Պատմությունը»,- գրել է իսպանական ԷլՊաիս (El Pais) թերթը: «Ամենից առաջ Վարուժան Ոսկանյանը հայոց խիղճն է՝ մահից ու վերապրումից հունցված հիշողություն ժառանգած գրող»,- ավելացրել է վենեսուելական Էլ Նասիոնալը (El Nacional):
Հետևեք մեզ նաև Telegram-ում