2014 թվականի Հատուկ Օլիմպիադան կանցկացվի Դյուսելդորֆումա
09/07/2013 23:21
Նմանատիպ
2014 թվականի Հատուկ Օլիմպիադան, որը նախատեսված Է ինտելեկտի խախտում ունեցող անձանց համար, կանցկացվի արեւմտագերմանական Դյուսելդորֆ քաղաքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Համապատասխան պայմանագիրը Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի դաշնային երկրամասի վարչական կենտրոնում ստորագրել են օբերբուրգոմիստր Դիրկ Էլբերսը եւ Հատուկ օլիմպիադայի գերմանական սեկցիայի նախագահ Գերնոտ Միտլերը:
«Դյուսելդորֆը մարզիկներին, մարզիչներին, ուղեկցող անձանց եւ հանդիսականներին անհրաժեշտ պայմաններ կտրամադրի սպորտի այդ տոնն անցկացնելու համար»,-հայտարարել Է Էլբերսը: Նրա խոսքով՝ սպասվում Է, որ Հատուկ օլիմպիադային կմասնակցեն շուրջ 4500 մարզիկներ ամբողջ աշխարհից, որոնք հանդես կգան 19 մարզաձեւերում:
Մրցումները կանցկացվեն 2014 թվականի մայիսի 19-ից մինչեւ 23-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում