ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Ստամբուլում

Ստամբուլում հուլիսի 9-ին տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հայաստանի նախագահության անդրանիկ միջոցառումը’ ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի, հարակից կազմակերպությունների եւ ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության համատեղ նիստը:

Ինչպես Times.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, ՀՀ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետ Էդուարդ Փանոյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի նախագահության առաջնահերթություններն ու հայեցակարգային խնդիրները՝ ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության խթանումը, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի պատշաճ իրականացումը, ՍԾՏՀ արդյունավետության, ինչպես նաեւ միջազգային ասպարեզներում կազմակերպության դերի եւ հեղինակութ յան բարձրացումը:

Էդուարդ Փանոյանն ավելացրել է, որ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների շարքում է նաեւ կազմակերպության հարակից մարմինների, դիտորդների, բնագավառային երկխոսության գործընկերների եւ գործարար շրջանակների հետ համագործակցության հետագա զարգացումը:

Նիստի արդյունքում հաստատվել է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության վեց ամսվա օրացույցը, որն ընդգրկում է կազմակերպության անդամ-երկրներում նախատեսվող 60-ից ավելի բազմաբնույթ միջոցառումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում