Հրայր Թովմասյանը ԳՄՀԸ-ի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին պարգեւատրել է ՀՀ արդարադատության նախարարության ոսկե հուշամեդալով
Նմանատիպ
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հուլիսի 9-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին, ով ավարտում է իր առաքելությունը տարածաշրջանում: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից , նախարար Հրայր Թովմասյանը, բարձր գնահատելով երկարամյա համատեղ աշխատանքը ԳՄՀԸ-ի հետ, շնորհակալություն է հայտնել տարածաշրջանում ծրագրի ղեկավար Ցենո Ռայխենբեխերին հատկապես արդյունավետ համագործակցության համար: «Սրտանց շնորհակալ եմ և համոզված, որ կշարունակեք մնալ հայ ժողովրդի և Հայաստանի բարեկամը»,- իր խոսքում նշել է Արդարադատության նախարարը, ապա Ցենո Ռայխենբեխերին պարգևատրել ՀՀ արդարադատության նախարարության Շահամիր Շահամիրյանի անվան ոսկե հուշամեդալով՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք:
Ցենո Ռայխենբեխերն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար’ շեշտելով, որ այս տարիների համագործակցության արդյունք էր նաև դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, ինչն իրագործելու համար կշարունակեն աջակցել թե՛ ԳՄՀԸ-ի թիմը, և թե՛ տարածաշրջանում ծրագրի ապագա ղեկավարը: «Շատ կուզենայի, որպեսզի այդ հրաշալի ծրագիրը լիովին կյանքի կոչվեր»,- ասել է Ցենո Ռայխենբեխերը:
Հրաժեշտի հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի երևանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում