Սաուդյան Արաբիան 5 մլրդ դոլար գումարի օգնություն կտրամադրի Եգիպտոսին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են 5 մլրդ դոլար գումարի օգնություն տրամադրել Եգիպտոսին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:

Այդ գումարից 1 մլրդ դոլարը կկազմի անհատույց ֆինանսական օգնությունը, եւս 2 մլրդ դոլարը կհատկացվի վարկի տեսքով: Բացի այդ, սաուդյան իշխանությունները Եգիպտոսին կմատակարարի 2 մլրդ դոլար գումարի Էներգամթերք:

Արաբական Միացյալ Ամիրայությունների իշխանությունները եւս հայտարարել են, որ մտադիր են 2 մլրդ դոլարի վարկ եւ եւս 1 մլրդ դոլարի անհատույց օգնություն հատկացնել Եգիպտոսին: Այդ մասին հուլիսի 9-ին հայտարարվել Է Կահիրեում, ուր ժամանել Է ԱՄԱ-ի պատվիրակությունը:

Ինչպես սպասվում Է, պատվիրակությանը կընդունեն Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ աս Սիսին, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուհամեդ Կամիլ Ամրը:

ԱՄԱ-ն դարձել Է արաբական առաջին պետություններից մեկը, որն աջակցություն Է հայտնել Եգիպտոսում «հունիսի 30-ի հեղափոխությանը» եւ բանակի գործողություններին, որն իշխանությունից հեռացրել Է երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին: Աբու Դաբին գործնականում անմիջապես հայտարարել Է անցումային շրջանում Կահիրեին տնտեսական օգնություն ցուցաբերելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում