Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է
05/08/2020 21:39

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում