Կարմրաքարի գյուղապետն ազատվեց պաշտոնից
10/07/2013 12:53
Նմանատիպ
Հայատանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 10-ի նիստին որոշեց վաղաժամկետ դադարեցնել Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները։ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Գագիկ Վահրադյանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու խնդրանքով:
Որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը Կարմրաքարում գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կփոխանցվի մոտ 785 հազար դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում