Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար

Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am։ Վիեննայի օպերան, որը, ինչպես շատ այլ թատրոններ, չչեղարկեց Պլասիդո Դոմինգոյի ներկայացումները` նրա կողմից սեռական ոտնձգությունների սկանդալի պատճառով, անվանի երաժիշտին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար: Այս մասին գրում է Euronews-ը։

Նշվում է, որ սա ոչ միայն որպես երախտագիտություն էր կատարողին և դիրիժորին, այլ նաև աջակցության նշան, քանի որ 79-ամյա Դոմինգոն վարակվել էր COVID-19-ով։ Նա բուժումն անցնում էր Մեքսիկայում գտնվող իր տանը:

Հուզված մաեստրոն, դիմելով ներկաներին, ասել է. «Դուք պատկերացում չունեք, թե ինչ է ինձ համար նշանակում լինել այսօր ձեզ հետ: Ես զգում եմ դա, ինչպես կզգայի արևի առաջին ճառագայթները փոթորիկից հետո: Ես ծանր հիվանդ էի: Բայց ես հաղթահարեցի հիվանդությունը»:

Դոմինգոյին անվանում են դասական նշանավոր կատարողներից մեկը, նա ոչ պակաս հաջողակ էր, երբ ստանձնեց Լոս Անջելեսի Օպերայի ղեկավարությունը, որից, սակայն, ստիպված էր հեռանալ` սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում