ԶԼՄ-ներն արքայազն Ուիլյամի առաջնեկի ծնվելուն սպասում են հաջորդ շաբաթվանից ոչ շուտ
Նմանատիպ
Սպասվում Է, որ Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու երեխան լույս աշխարհ կգա հաջորդ շաբաթվանից ոչ շուտ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական ԶԼՄ-ներն այս եզրակացությունն արել են այն բանից հետո, երբ Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը հայտարարեց, որ առաջիկա կիրակի օրը ապագա հայրը՝ արքայազն Ուիլյամը, Գլոսթերշիրի կոմսությունում պոլո Է խաղալու:
Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտնել են, որ ապագա ժառանգորդը կամ ժառանգորդուհին ծնվելու Է հուլիսի կեսերին, սակայն վերջին ժամանակներս ԶԼՄ-ներում ենթադրություններ Էին արվում այն մասին, որ երեխան կծնվի արդեն այս շաբաթ:
ԶԼՄ-ները նշում են, որ եթե արքայազն Ուիլյամը, որը մտադիր Է ներկա գտնվել ծննդաբերությանը, ծրագրում Է Է Լոնդոնից մեկնել հուլիսի 14-ին, ապա դա նշանակում Է, որ երեխայի ծնունդն սպասվում Է արդեն դրանից հետո:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Մեծ Բրիտանիայի միապետության պաշտոնական ներկայացուցիչն առաջին անգամ հայտնել Է Քեմբրիջի դքսի եւ դքսուհու ապագա երեխայի տիտղոսը, որի ծնունդն առաջիկա օրերին սպասում Է բառացիորեն ամբողջ թագավորությունը:
Ինչպես հուլիսի 8-ին հայտարարել են Բուկինհեմի պալատում, արքայազն Ուիլյամի եւ նրա տիկին Քեյթի առաջնեկն անվան հետ մեկտեղ կստանա Քեմբրիջի արքայազնի կամ արքայադստեր տիտղոսը, ինչը կդառնա պատմության մեջ դրա առաջին օգտագործումը: Ըստ որում այդ անձնավորությանը, որն, անկախ սեռից, կզբաղեցնի երրորդ տեղը Մեծ Բրիտանիայի գահաժառանգների շարքում, հարկավոր կլինի դիմել ոչ այլ կերպ, քան որպես Նորին Արքայական Բարձրություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում