Անանդ-Կարլսեն մրցամարտի գլխավոր մրցավարը կլինի Հայաստանից
10/07/2013 16:31
Նմանատիպ
Հայաստանցի շախմատի մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կողմից նշանակվել Է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Անանդ-Կարլսեն մրցամարտի գլխավոր մրցավարը:
2013 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտին կմասնակցեն աշխարհի գործող չեմպիոն, 43-ամյա Վիշվանաթան Անանդը Հնդկաստանից եւ 24-ամյա հավակնորդ, նորվեգիացի Մագնուս Կարլսենը: Մրցամարտը տեղի կունենա նոյեմբերի 6-26-ը Հնդկաստանի Չեննայ՝ նախկին Մադրաս քաղաքում:
Աշոտ Վարդպաետյանը արդեն եղել Է 2012 թվականին Մոսկվայում կայացած Վիշվանաթան Անանդ-Բորիս Գելֆանդ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի գլխավոր մրցավարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում