Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լիտվայի դեսպանին
Նմանատիպ
Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հուլիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպմանն Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթել նրան Հայաստան ում պաշտոնավարելու ընթացքում:
Զրույցի ժամանակ Վեհափառ Հայրապետը և ՀՀ-ում Լիտվայի դեսպանն անդրադարձել են երկու ժողովուրդների բարեկամական կապերին, պետությունների դիվանագիտական հարաբերություններին ու ընդլայնվող համագործակցությանը’ դրանում կարևորելով նաև Լիտվայի հայկական համայնքի դերը:
Մասնավոր անդրադարձ է կատարվել նաև Հայ Առաքելական Եկեղեցու և քույր Եկեղեցիների հարաբերություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում