Շիրակի մարզի դատախազը կոչ է անում Գյումրիում նախօրեին հնչած կրակոցները չկապել Ղուկասյանների եւ Գրիգորյանների հետ
Նմանատիպ
Գյումրիում հուլիսի 9-ին երեկոյան հնչած կրակոցները եւ դանակահարության դեպքը որեւէ կապ չունեն Գյումրիում ապրիլի 23-ին գրանցված դեպքի հետ: Դա զուտ կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանության արդյունք է:
Այս մասին այսօր «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 22:30-ի սահմաններում: Գյումրի քաղաքի Կամո փողոցում գտնվող կրպակներից մեկի առջե ւ նույն թաղամասի բնակիչներ՝ հայր եւ որդի Աղվան, Արտյոմ եւ Արթուր Գեւորգյանները, նախկինում ունեցած գումարային պարտք ու պահանջի կապակցությամբ վիճաբանության մեջ են մտել նույն թաղամասի բնակիչներ Մարտին Գալստյանի եւ Արթուր Ասատրյանի հետ, որի ընթացքում տեղի է ունեցել քաշքշուկ ու ծեծկռտուք: Նույն թաղամասի բնակիչների միջամտությունից հետո հավաքվածները ցրվել են: Շուրջ մեկ ժամ անց, ինքնությունները չպարզված անձինք, մոտեցել են Գեւորգյանների տանը, դուրս կանչել նրանց, կրկին մտել վիճաբանության մեջ, որի ընթացքում նրանցից մեկը՝ կտրող-ծակո ղ գործիքով որովային շրջանում առողջության համար ծանր վնասվածք է հասցրել Արթուր Գեւորգյանին, որից հետո նրա հայրը, իրեն օրինական կագով պատկանող «Սայգա» տեսակի հրացանից երեք անգամ օդ է կրակել եւ բոլորը դիմել են փախուստի:
Ինչպես տեղեկացրեց մարզի դատախազը՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին՝ «Անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու» մասով: Կատարվում է նախաքննություն: «Այս պահին վարկածներ են առաջ քաշում, ովքեր են եղել վիճաբանության շարունակողները եւ նրանցից ո՞վ է Արթուր Գեւրոգյանի առողջությանը ծանր վնաս պատճառող անձը: Չգիտեմ’ ինչի հետ է կապված եւ ինչու է լրագրողների գիտակցության մեջ արմատացած, որ քաղաքում ինչ տեղի է ունենում, կապում են Ղուկասյանների եւ Գրիգորյանների հետ: Ես կոչ եմ անում այդ «հրահրումը» վերջացնել: Տվյալ դեպքն ընդհանարպես որեւէ կապ չունի ապրիլի 23-ի դեպքի հետ: Դա պարզապես կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանություն էր, որին հետեւել են դանակարահություն ու կարկոցը»,-նշեց Կարեն Շահբազյանը:
Զենքն առգրավված է: Արթուր Գեւորգյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում