«Ժողովուրդ». Ինչու ՍԴ դատավոր դառնալու որոշումից հրաժարվեց կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչու ՍԴ դատավոր դառնալու որոշումից հրաժարվեց կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը

««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու որոշումից հրաժարվել կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

Հիշեցնենք` երեկ հայտարարություն տարածելով նա հայտնել էր, թե Ազ­գային ժողովում 80 ձայն ստանալը համարում է անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը` աննպատակահարմար:

Ինչպես հայտնի է, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը սվիններով էր ընդունել կառավարության թեկնածուին, և նրա հետ կապված տարբեր շրջանակներում դժգոհություն էր հասունացել:

Եվ մի քանի նիստ անելուց և իրավիճակը հասկանալուց հետո իշխող խմբակցությունը հասկացել է, որ անհնար է դառնում կառավարել խմբակցությանը և այնպես անել, որ կողմ ձայներ ապահովեն, ու այդ մասին անկեղծորեն ասել են կառավարությանը:

Ըստ այդմ՝ արդեն նախկին թեկնածուին` Ավետիսյանին, խորհուրդ են տվել հրաժարվել, և վերջինս էլ հանաձայնել է: Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ կառավարությունը նոր թեկնածու է փնտրում, սակայն իշխող թիմն ուզում է ամեն ինչ անել, որ նա չլինի հենց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի թեկնածուն:

Մի մասի համար նույնիսկ նախընտրելի է արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Միևնույն ժամանակ ընդգ­ծենք, որ Վահրամ Ավետիսյանի տապալումը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լոբբինգի արդյունքն էր»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում