Կոսմետիկայի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից կոսմետիկ միջոցների շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքում կոսմետիկ միջոցների ավելի քան 50 տոկոսը վաճառվում է առանց հայերեն մակնշման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նրա խոսքով’ առանց հայատառ մակնշման վաճառվում են հատկապես հայտ? ?ի բրենդների կոսմետիկ միջոցները: «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ միևնույն բրենդի կոսմետիկ միջոցները բրենդային խանութներում վաճառվում են հայերեն մակնշմամբ, իսկ որոշ խանութներում նույն ապրանքատեսակի վրա հայերեն մակնշումը բացակայում է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ասաց Պիպոյանը’ հավելելով, որ ոլորտում նման իրավիճակը պայմանավորված է օրենսդրական դաշտում առկա խնդիրներով: «Հայաստանի Հանրապետություն ներկրվող կոսմետիկ միջոցները սահմանի վրա փորձաքննության չեն ենթարկվում, չեն հսկվում ներկրվող կոսմետիկ միջոցների անվտանգությունն ու որակը»,-ասաց նա:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահն, անդրադառնալով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, նշեց, որ եթե չլիներ հանրային վերահսկողությունը, վիճակն ավելի վատ կլիներ: Նա նշեց, որ քաղաքացիները հիմա էլ պետք է գազի վառարաններից անցնեն էլեկտրաէներգիայով աշխատող տեխնիկայի, քանի որ այդպես ավելի էժան է: «Եկեք բոլորս իրականացնենք հանրային խիստ վերահսկողություն, քանի որ բարեխղճությամբ խնդիրը լուծում չի ստա նա»,-հավելեց բանախոսը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանել է 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ’ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում