Լուկաշենկոն հրահանգել է ուժեղացնել պետական սահմանի պաշտպանությունը երկրի ողջ տարածքով

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանապահներին հրահանգել է ուժեղացնել սահմանի պաշտպանությունը երկրի ողջ տարածքով:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի պաշտպանության նախարարությանը հանձարարվել է ուշադիր հետևել ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին Լեհաստանում և Լիտվայում: «Պաշտպանության նախարարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի ՆԱՏՕ-ի զորքերի տեղաշարժին Լիտվայի և Լեհաստանի տարածքում: Մենք պետք հետևենք նրանց տեղաշարժի ուղղությանն ու նրանց մտահաղացումներին»,- հայտարարել է երկրի ղեկավարը:
Բելառուսի առաջնորդն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի զինվորականների մտադրությունները հայտնի են: «Դա մեզ առանձնապես չի անհանգստացնում, սակայն առանձին գործոններ, հատկապես Գրոդնոյի ուղղությամբ, ստիպում են անհանգստանալ: Այդ իսկ պատճառով մենք անպայման պետք է միջոցներ ձեռնարկենք և չամաչենք մեր զորքն ու տեխնիկան տեղափոխել՝ ըստ նրանց տեղաշարժի ուղղության», – հավելել է Լուկաշենկոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում