Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Հռչակագրի տեքստում վրիպակ կա. Մելիքյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Երեք օրից կլրանա Հայաստանի անկախության հռչակագրի 30-ամյակը։ Լուրջ հոբելյան է։
Աշխարհին և ինքներս մեզ հղված այդ ուղերձն այսօր նորից վերընթերցեցի և երեք բան հայտնաբերեցի, որ առաջ չէի նկատել։
1) Հռչակագիրը թերևս միակ իրավական փաստաթուղթն է Հայաստանի երկրորդ և երրորդ Հանրապետություններում, որ օգտագործում է «Արևմտյան Հայաստան» տերմինը։
2) Հռչակագիրն ամրագրում է «օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն» ապահովելու հանձնառությունը, մինչդեռ իշխանությունների երեք ճյուղերը պարզապես չեն կարող իրավահավասար լինել – տեսությունը խոսում է բաժանման, տարանջատման, հավասարակշռման, փոխադարձ հարգանքի մասին, բայց ոչ՝ իրավահավասարության։ Փաստորեն՝ այս կարևորագույն իրավական սկզբունքի ընկալման հետ խնդիրները եղել են ի սկզբանե։
3) «Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք»։ Հետաքրքիր էր ոսկու և արտարժույթի կողքին ալմաստի հիշատակումը։
Հ.Գ. Կառավարության պաշտոնական կայքում տեղադրված Հռչակագրի տեքստում վրիպակ կա։ Ուղղեք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում