Թող մի հատ գրանատ բերեն-քցեն, Գեղարքունիքի մարզը վերացնեն, քաշվեն ղրաղ. ձկնորս

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ձկնորսները համաձայն են, որ Սևան նավակներով մուտք գործելու և ձուկ որսալու համար իրենցից պետական վճարներ պահվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևան-Սևան մայրուղին փակած ձկնորսներից Վախթանգ Ստեփանյանը:
«Թող մեզ կոդ տան, տանենք տերմինալներով ամսական 5-10 հազար դրամ մուծենք, գումարը գնա մեր բանակին: Էսօր կանգնել, ասում են՝ մի կիլո ձուկը 2200 դրամով կառնեն մարդիկ: Բայց ո՞վ կառնի էդ գնով: Վերջապես երեխա ենք պահում, տուն ենք պահում, թող մի հատ գրանատ բերեն-քցեն, Գեղարքունիքի մարզը վերացնեն, քաշվեն ղրաղ»,– ասաց ցուցարար տղամարդը:
Նրա խոսքով՝ հակառակ նախորդ տարվա` այս տարի Սևանում բավական շատ սիգի պաշար կա՝ ավելին, քան հայտարարվում է պաշտոնապես:
Ցուցարարը միաժամանակ նշեց, որ իրենց խոստացել են կառավարության հաջորդ նիստի ընթացքում քննարկել Սևանից ձուկ որսալու հարցը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում