Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին

Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հունիսի 18-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amԻրանում նախագահի հաջորդ ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը:

«Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցնելուց հետո որոշվեց ընտրություններ անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին», – մեջբերում է ISNA-ն երկուշաբթի նրա խոսքերը:

Օրֆը կիրակի ասել է, որ ընտրական գործընթացի սկիզբը նախատեսված է 2021-ի փետրվար-մարտ ամիսներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում