Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ստեփանյանը ճանաչվել է սնանկ

ՀՀ վճռաբեկ դատարանի’ մայիսի 29-ի որոշմամբ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեցին ՎՏԲ-Հայաստան բանկի լրատվական ծառայությունից: 2010 թվականի նոյեմբերից ՎՏԲ-Հայաստան բանկը բանակցություններ էր տանում պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի, «Բարգավ աճ Հայաստան» կուսակցության անդամ, բանկի վարկառու Տիգրան Ստեփանյանի հետ’ կապված վերջինիս կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունները չկատարելու հետ: Սկսած 2011 թվականի նոյեմբերից’ ՎՏԲ-Հայաստան բանկը բազմիցս ծանուցել է Տիգրան Ստեփանյանին բանկի առջև պարտավորությունները չկատարելու դեպքում դատական վարույթ սկսելու մասին:

Տիգրան Ստեփանյանի կողմից բանկի առջև ունեցած պարտավորությունների չկատարման կապակցությամբ 2012թ. սեպտեմբերի 10-ին ՎՏԲ-Հայաստան բանկը հայց էր ներկայացրել դատարան ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանի հարկադիր սնանկության պահանջով: Տվյալ պահին վարույթը գտնվում է գույքագրման փուլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում