Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2115», «ԿամԱԶ» և «ԳԱԶել» ավտոմեքենաները
25/08/2020 09:51

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 24-ին, ժամը 21։43-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չկալովկա գյուղի բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» (վարորդ՝ Վոլոդյա Գ․, ծնված 1989 թ.), «ԿամԱԶ» (վարորդ՝ Արսեն Ա․, ծնված 1979 թ.) և «ԳԱԶել» (վարորդ՝ Մովսես Ս․, ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Մովսես Ս․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Սևանի ԲԿ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում