«Փաստ». Սորոսականները իշխանության հետ «համագործակցում» են ամենակարևոր ոլորտներում

«Փաստ». Սորոսականները իշխանության հետ «համագործակցում» են ամենակարևոր ոլորտներում

««Փաստ» թերթի տեղեկություններով` արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ների ներկայացուցիչները կամ, այսպես ասած, սորոսականները, որոնք, ինչպես հայտնի է, առանցքային դերակատարություն ունեն Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ, բաշխված են ըստ ոլորտների։

Մեր տեղեկություններով` նրանք ՀՀ իշխանության հետ «համագործակցում» են կոնկրետ մի քանի նեղ ոլորտներում, որտեղ ունեն հստակ «անելիքներ» ու բազմամյա փորձ։ Այսպիսով, նրանք առանցքային դերակատարություն ունեն հատկապես կրթության, դատական իշխանության և 1-2 այլ ոլորտների «բարեփոխումների» հարցերում։ Ըստ էության, խոսքը բավականին զգայուն ու առանցքային նշանակության ոլորտների մասին է։ Իսկ կոնկրետ ինչպիսի՞ կարգավորումների ու «բարեփոխումների» մասին է խոսքը:

«Դե, դա ակնհայտ երևում է մասնավորաբար կրթության ու դատաիրավական ոլորտներում կատարվող իբր բարեփոխումներից, առաջարկվող կոնվենցիաներից ու օրենսդրական փոփոխություններից, որոնք հանրային մեծ դժգոհություն են առաջացրել»,-նշեց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում