«Հրապարակ». Հայկ Մարությանը խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը. մանրամասներ

«Հրապարակ». Հայկ Մարությանը խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը. մանրամասներ

«Ինչքան էլ իշխանությունը հայտարարում է, որ ազատվելու է «նախկինների մնացորդներից», իրականում նախկինների ամենակարկառուն ներկայացուցիչներն այս ընթացքում իրենց բոլորովին վատ չեն զգում, և շատերը, կարելի է ասել, շարունակում են պաշտոնավարել կամ ազդել կարևոր որոշումների կայացման վրա։

Մեզ պատմեցին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի՝ պաշտոնի նշանակման և պաշտոնավարման ողջ պատմությունը։ Երբ քաղաքապետ Հայկ Մարությանը նրան առաջարկել է զբաղեցնել այդ կարևոր պոստը, Մեսչյանը մի պայման է դրել՝ Երևանի նախկին ճարտարապետ Նարեկ Սարգսյանը պետք է իր համաձայնությունը տա։ Եվ Հայկ Մարությանը ստիպված է եղել հայցել Նարեկ Սարգսյանի թույլտվությունը։

Երկու տարի շարունակ պաշտոնավարելով՝ Արթուր Մեսչյանը մշտապես շփվել և խորհրդակցել է Նարեկ Սարգսյանի հետ՝ բոլոր հարցերում։ Նրանք գրեթե ամեն շաբաթ հանդիպել և ճաշել են միասին։ Երբ Հայկ Մարությանի հետ աշխատելը դարձել է անհնարին, քանի որ նա խիստ սահմանափակել է գլխավոր ճարտարապետի ազատությունը, ու ցանկացած հարցի լուծում անչափ բարդ է եղել, Մեսչյանը որոշել է հրաժարական տալ։

Հիմա նա «վերջին» բառերով է արտահայտվում Մարությանի հասցեին՝ համարելով, որ իրեն տարել «փչացրել» է»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում